Խորհուրդներ տալ սիրող նապաստակը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ivan Davydov? |
Սցենարիստ | Միխայիլ Լիպսկերով |
Հնչյունավորում | Վսևոլոդ Լարիոնով և Վլադիմիր Սոշալսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | 1989 |
«Խորհուրդներ տալ սիրող նապաստակը», խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, էքսցենտրիկ կատակերգություն, որը ծաղրում է հիմարությունն ու անքաղաքավարությունը։
Մուլտֆիլմում հնչում է Գեորգի Սվիրիդովի «Ռազմական քայլերգ»-ը համամիութենական ռադիոի և կենտրոնական հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Վ. Ֆեդոսեև)[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմում պատմվում է մի նապաստակի մասին, որը կյանքում ոչինչ չի կարողանում անել, բացի անպետք և հիմար խորհուրդներ տալուց և ուրիշներին սովորեցնելուց։
Առավոտյան նա կովին սովորեցնում է բառաչել, իսկ կովը նրան պոզահարում է։ Քառասնոտանուն փորձում է սովորեցնել ճիշտ քայլել, բայց արդյունքում նրան դարձնում է հենակներով քայլող հաշմանդամ։ Լողալ սովորող գայլաձկանը տեսնելով՝ Նապաստակը նրան ջրից ափ է հանում և փորձում նրան սովորեցնել ճիշտ լողալ։ Այդ պահին գալիս է մայր-գայլաձուկը, փրկում է փոքրիկին և քշում Նապաստակին։ Լսելով ջութակ նվագող ծղրիդին և երգող սոխակին՝ նա ծղրիդից խլում է ջութակը և սկսում նրան նվագել սովորեցնել, իսկ սոխակին՝ ճիշտ երգել։ Այդ խորհրդից հետո Նապաստակին նորից վտարում են։ Տեսնելով, թե ինչպես է գայլը սողում գառնուկի հետևից, նրան խորհուրդ է տալիս մորը ծննդյան օրվա առթիվ ցուլ նվիրել։ Բայց վերջինս չի ցանկանում նվեր դառնալ և մի կողմ է շպրտում գայլին, իսկ գայլը գլխով զարկվում է ծառին։ Հերթական անպիտան խորհրդի համար գայլը բռնում է Նապաստակի ականջներից, իսկ երբ նա խնդրում է իրեն առանց ձեռքերի թողնել, գայլը բաց է թողնում նրա ականջները և ոտքով մի կողմ շպրտում։ Գետի ափին հայտնվելով՝ նա նկատում է աշխատասեր կուղբին, ով ամբարտակ էր կառուցում։ Որոշելով, որ նա սխալ է լողում, Նապաստակը, վզին քար կապելով, ցատկում է գետը և խեղդվում։ Այս վերջին խորհուրդը հանգեցնում է աներես, հիմար և անքաղաքավարի նապաստակի ողբերգական մահվանը։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Միխայիլ Լիպսկերով |
Կինոռեժիսոր | Իվան Դավիդով |
Նկարիչ-բեմադրող | Է. Բենյամինսոն, Օլգա Պավլովա |
Կինոօպերատոր | Լյուդմիլա Կրուտովսկայա |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ալեքսեյ Բուկին, Տատյանա Պոմերանցևա, Ալեքսանդր Մազաև, Ալեքսանդր Դորոգով, Յուրի Մեշերյակով |
Նկարիչներ | Տատյանա Մակարովա, Սվետլանա Դավիդովա, Մարիա Իգնատենկո, Լյուբով Գորելովա |
Ռեժիսորի օգնական | Գ. Անդրեևա |
Մոնտաժող | Գ. Սմիրնովա |
Դերերը հնչունավորել են | Վսեվոլոդ Լարիոնով - Նապաստակ Ե. Շոնինա Վլադիմիր Սոշալսկի |
Խմբագիր | Նատալիա Աբրամովա |
Նկարահանման խմբի տնօրեն | Լիլիանա Մոնախովա |
Տեսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմը DVD տարբերակով թողարկվել է «Зайчишка - плутишка» մուլֆիլմերի ժողովածուի մեջ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zając, który dawał sobie rady, polski-dubbing.pl
- ↑ DVD «Зайчишка—плутишка»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Липскеров Михаил. Заяц, который любил давать советы. — АСТ, 2011. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-075622-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խորհուրդներ տալ սիրող նապաստակը». մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Հայրենական մուլտիպլիկացիաների հանրագիտարան (հեղինակ՝ Սերգեյ Կապկով, «Алгоритм», 2006)
|